Այսօր: Երեքշաբթի, 20 Մայիսի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 502
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2025 թվականի N 502

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Ներքին աուդիտի մասին»  օրենքի 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  ֆինասների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի թիվ 143-Ն հրամանի 177-րդ կետը.

1. Ծաղկաձորի համայնքապետարանի (այսուհետ՝ Համայնքապետարան) ներքին աուդիտի ծառայության 2025 թվականի տարեկան ծրագրի կատարումն ապահովելու նպատակով իրականացնել աուդիտորական առաջադրանքներ՝ համաձայն հավելվածի։

 2. Աուդիտորական առաջադրանքների իրականացումը վերապահել «ՔՐՈՈՒ ԸՆԴ ԱՍԱՏՐՅԱՆՍ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտորներ՝ Գառնիկ Հովհաննիսյանին, Արտակ Թորոսյանին, Վլադիմիր Գյուրջյանին և Արփիկ Բաղդասարյանին:

3. Աուդիտորական առաջադրանքներն իրականացնել՝ 2025 թվականի ընթացքում, ուսումնասիրության և գնահատման ենթարկելով համայնքապետարանի և ենթակա կազմակերպությունների կողմից  առնվազն՝ 2025 թվականի ընթացքում իրականացված գործառույթներն ու վերջիններիս վերաբերյալ կազմված փաստաթղթերը:

4. Աուդիտի ենթարկվող միավորների ղեկավարներին՝ աուդիտորական առաջադրանքների իրականացման  գործընթացը պատշաճ կարգով ապահովվելու  նպատակով  աջակցել աուդիտորներին, տրամադրելով   պահանջվող  փաստաթղթերի՝ բնօրինակները և /կամ/ դրանց պատճենները, ներկայացնել տեղեկանքներ, պարզաբանումներ, բացատրություններ և այլն:

5. Աուդիտորական առաջադրանքի ընթացքում թույլատրել աուդիտորներին օգտվել էլեկտրոնային տեղեկատվական համակարգերից և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին»  օրենքով չարգելված փաստաթղթերից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(14.14 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner