Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` 1․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 2025 թվականի ապրիլի 8-ի թիվ 4 հերթական նիստի օրակարգը՝ 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 2025 թվականի առաջին եռամսյակում տեղական բյուջեի կատարման ընթացքի մասին․ 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման աշխատանքների գործընթացի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին. 3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին․ 4) Համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին. 5) Ծաղկաձոր համայնքի կարիքների համար ձեռք բերվող աշխատանքները և տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունները հրատապ բաց մրցույթի ընթացակարգով անցկացնելու մասին․ 6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N 169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 7) Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին․ 8) Համայնքային սեփականություն ճանաչելու մասին․ 9) Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախնական համաձայնություն տալու մասին 10) Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախնական համաձայնություն տալու մասին․ 11) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք -5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերում փոփոխություն կատարելու համաձայնություն տալու մասին․ 12) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի մասհանումների ծախսման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին․ 13) Ծաղկաձոր համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 12-ի N 36 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|