Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ հիմք ընդունելով՝ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N146-Ն որոշման հավելված 2-ը, Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 171 որոշումը և 2025 թվականի մարտի 06-ի թիվ 15 արձանագրությունը`
-
Նարեկ Արտաշեսի Գրիգորյանին օտարել համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 25072024-07-0128, կադաստրային ծածկագիր 07-045-0381-0004), համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր հասցեում գտնվող ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, գյուղատնտեսական վարելահող հանդիսացող, 0,15973 հա մակերեսով հողամասը 429 000 (չորս հարյուր քսանինը հազար) Հայաստանի Հանրապետության դրամով:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 3000 (երեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր հասցեում գտնվող հողամասի չափագրական աշխատանքներ կատարելու համար վճարումը կազմել է 40 000 (քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125003203 հաշվեհամարին:
-
Նարեկ Արտաշեսի Գրիգորյանի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
|