Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածի պահանջնեով, հիմք ընդունելով Համասիկ Պատվականի Ավագյանի դիմումը, անհատ ձեռնարկատեր «ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ» կողմից տրված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի գտնվում հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, շինությունների առկայությունը չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները կամ չի առաջացնում սերվիտուտ՝
1. Ճանաչել Համասիկ Պատվականի Ավագյանի սեփականության իրավունքը մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք ծաղկաձոր,Նոր թաղամաս,3-րդ փողոց թիվ 11 հասցեում գտնվող, 07-005-0016-0028 կադաստրային ծածկագրով 0.06 հա մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի և դրա վրա կառուցված ընդհանուր 112,53 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան նկատմամբ, որը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և շահագործվում է մինչ օրս :
2. Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անհատ ձեռնարկատեր «ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ» կողմից չափագրված և Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
3․ Սույն որոշումը ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտե՝ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար: