Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշումներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2022IZLMWM)`
1.Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր ,Խ․ Կեչառեցու փողոց 48/3 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա Արսեն Ալբերտի Սողոմոնյանի կողմից ինքնակամ կառուցված 12,56 ք.մ. արտաքին մակերեսով շինությունը ճանաչել համայնքային սեփականություն:
2.Նշված շինությունը ճանաչել օրինական և դիմել կադաստրի կոմիտե շինության և դրանով զբաղեցված (պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ) 0,00063 հա մակերեսով հողամասի նկատմամբ պետական գրանցում կատարելու համար: