|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 սեպտեմբերի 2024 թվականի N 854 |
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023PADCDP և հիմք ընդունելով Սերգեյ Ալբերտի Հակոբյանի դիմումը `
- Օրինականացնել Ծաղկաձոր համայնք ,ք․ Ծաղկաձոր , Գ․ Մագիստրոսի փողոց 13 շենք 25 ոչ բնակելի տարածք հասցեում գտնվող, Սերգեյ Ալբերտի Հակոբյանին պատկանող ոչ բնակելի տարածքին կից ինքնակամ 12,56 քառ.մ արտաքին մակերեսով ոչ բնակելի տարածքը:
- Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 30 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Շինության օրինականացման համար սահմանել վճար` 80 535 (ութանասուն հազար հինգ հարյուր երեսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125003484 հաշվեհամարին:
- Սահմանել, որ օրինականացվող կառույցը գտնվում է ք․ Ծաղկաձոր , Գ․ Մագիստրոսի փողոց 13 բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասում և այդ հողամասը համարել անհատույց՝ բաժնային իրավունքով բնակարանների սեփականատերերին փոխանցված:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|