Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով , հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 14 հուլիսի 2025 թվականի թիվ 90 որոշումը . հիմք ընդունելով Արմինե Աշոտի Դավթյանի դիմումը՝ , ինչպես նաև հաշվի առնելով օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինությունը՝
1. Արմինե Աշոտի Դավթյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Սարալանջի 1-ին փողոց 8 հողամաս հասցեում գտնվող 0,022 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0001-0025, վկայական N 05052025-07-0128) մակերեսով հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասին կից՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Սարալանջի 1-ին փողոց 4/5 հասցեում գտնվող 0,018 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0001-0051, վկայական N 29042025-07-0246) մակերեսովհամայնքային սեփականություն հանդիսացող ՝ հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասը։ համայնքի ավագանու կողմից սահմանած կադաստրային արժեքով` 1 892 484 ՝ ( մեկ միլիոն ութ հարյուր իննսուներկու հազար չորս հարյուր ութսուն չորս) Հայաստանի Հանրապետության դրամով , որը անհրաժեշտ է վճարել 900125002122 հաշվեհամարին:
2. Արմինե Աշոտի Դավթյանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր:
3. Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Սարալանջի 1-ին փողոց 4/5 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (քառասունվեց հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին :