Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 110
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2025 թվականի N 110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով  Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության  Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի  թիվ 550-Ն  որոշման 1-ին կետի  1-ին , 3-րդ և 7-րդ  ենթակետերի պահանջներով և հիմք ընդունելով Մեխակ Սասունի Միքայելյանի դիմումը

1Մեխակ Սասունի Միքայելյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Օրբելի եղբայրների  փողոց 21/3 հողամաս հասցեում գտնվող 0,2809 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0025-0122, վկայական N 10082023-07-0221) մակերեսով հատուկ պահպանվող տարածքների՝ հանգստի համար նախատեսված՝  նպատակային և գործառնական նշանակության հողամասին կից՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Օրբելի եղբայրների  փողոց  19/3 հողամաս հասցեում գտնվող 0, 1594 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0025-0139), մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող՝  հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված՝  նպատակային և գործառնական նշանակության հողամասը։
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով 25785500 ( քսանհինգ միլիոն յոթ հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վեցամսվա ընթացքում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Կողմ -6

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ

ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ

ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

Դեմ -2

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ

ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

Ձեռնպահ -3

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner