Ծաղկաձոր համայնքի «Մեղրաձոր գյուղի Լևոն Գալստյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից 2023թվականի նոյեմբերի 23-ին հայտարարված «ԾՄՆՈՒՀ-ԳՀԱՊՁԲ-24/1» ծածկագրով ընթացակարգի 2,4,10,14,17,20,24,31,32,33,34,49 չափաբաժինների արդյունքում Ծաղկաձոր համայնքի «Մեղրաձոր գյուղի Լևոն Գալստյանի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Գնորդ) և «ԿԱՈՒՊԵՐՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Վաճառող) միջև 2023 թվականի դեկտեմբերի 26-ին կնքվել է թիվ «ԾՄՆՈՒՀ-ԳՀԱՊՁԲ-24/1-3» ծածկագրով սննդամթերքի մատակարարման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» Կարգի 33-րդ կետի 8-րդ ենթակետը և Պայմանագրի 8.3 կետը՝ իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է, որ «ԿԱՈՒՊԵՐՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՀՎՀՀ 01059264) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Մասնակցի իրական շահառու հանդիսացող անձը, հանդիսանում է մի շարք ընկերությունների իրական շահառու, որոնք ներառված են գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 121-րդ կետի պահանջների՝ «Մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:»:
Քաղաքացիական օրենսգրքի 466 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված:»
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները և իրավական կարգավորումները, Գնորդը թիվ «ԾՄՆՈՒՀ-ԳՀԱՊՁԲ-24/1-3» ծածկագրով պայմանագրի 2,4,10,14,17,20,24,31,32,33,34,49 չափաբաժինները համարում է միակողմանի մասնակի լուծված՝ 2755753 /երկումիլիոնյոթհարյուրհիսունհինգհազարյոթ հարյուրհիսուներեք/ ՀՀ դրամ գումարի չափով:
Պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով կիրառվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» Կարգի 33-րդ կետի 17-րդ ենթակետով սահմանված դրույթները, համաձայն որի՝ «պայմանագիր կնքած անձի կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը պատվիրատուն հրապարակում է տեղեկագրում` նշելով հրապարակման ամսաթիվը: Պայմանագիր կնքած անձը համարվում է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին պատշաճ ծանուցված` ծանուցումը տեղեկագրում հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը տեղեկագրում հրապարակվելու օրը ուղարկվում է նաև պայմանագիր կնքած անձի էլեկտրոնային փոստին»:
2024 թվականի ապրիլի 19-ին Գնորդը պայմանագիրը միակողմանի մասնակի լուծելու մասին ծանուցումը հրապարակել է տեղեկագրում և
ուղարկել Վաճառողի էլեկտրոնային փոստին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) պարբերությամբ և նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝
1. «ԿԱՈՒՊԵՐՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՀՎՀՀ՝ 01059264) երկու տարի ժամկետով ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2.Սույն որոշման օրինակը ուղարկել «ԿԱՈՒՊԵՐՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում է Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը:
4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել՝ այն ստանալու պահից հաշված երեսուն օրացուցային օրվա ընթացքում: