|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 նոյեմբերի 2025 թվականի N 902 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ , ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ, ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 406 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով. 1. Հաստատել` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի` 1) աղետների ռիսկերի կառավարման պլանը՝ համաձայն հավելված 1- , 2) աղետների ռիսկերի կառավարման խորհրդի կազմը՝ համաձայն հավելված , 3) աղետների ռիսկերի կառավարման խորհրդի աշխատակարգը և գործառույթները՝ համաձայն հավելված : 2. ՈՒժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 28-ի «Ծաղկաձոր համայնքում աղետների ռիսկերի կառավարման համակարգի մեջ փոփոխություն կատարելու և կառավարման պլանը հաստատելու մասին» թիվ 406 որոշումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|