Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշումը՝ 1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 9-րդ փողոց, 1/4 հասցեում գտնվող 0,00190 հա /ծածկագիր 07-045-0029-0018-ից / մակերեսով բնակավայրերի, հասարակական կառուցապատման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից |