Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Առէն Պետրոս Տէյիրմէնճեան Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության Հայաստանի մասնաճյուղի կողմից փորձաքննության ներկայացված «Շին Շողիկ» ճամբարի տարածքի բարեկարգման և մասնակի վերակառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am):Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: