Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1.Լուծել «Ծաղկաձոր Սերվիս » փակ բաժնետիրական ընկերության հետ 2005 թվականի օգոստոսի 11-ին կնքված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրներ հասցեում գտնվող 0․16 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը: 2. Սահմանել,որ պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարել համայնքի բյուջեի միջոցների հաշվին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |