Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8 - 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով 1. Սահմանել՝Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը` համաձայն հավելված 1: 2. Սահմանել՝Հայաստանի Հանրապետության Կոտայքի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը` համաձայն հավելված 2: 3․ Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի տեղական վճարների աղբահանության գծով արտոնությունները՝ համաձայն հավելված 3։ 4. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի Ծաղկաձոր համայնքի կողմից մատուցվող 2026 թվականի արտադպրոցական դաստիարակության, մշակութային և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափերը և արտոնությունները՝ համաձայն հավելված 4:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է 2026 թվականի հունվարի 1-ից: |