Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` 1․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի 2025 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 11 հերթական նիստի օրակարգը՝ 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N 169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․ 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մազի Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքերը անժամկետ և անհատույց օգտագործման տրամադրելու մասին․ 3) Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին․ 4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին․
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |