|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 մարտի 2025 թվականի N 256 |
ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի թիվ 15 որոշումը , ինչպես նաև Ծաղկաձոր համայնքի բնակիչ Անի Մանուկյանի դիմումը՝ Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Մայիսյան փողոց, տուն 22 հասցեի բնակիչ Անի Արմենի Մանուկյանին տրամադրել դրամական պարգևատրում 50 000 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ Հայաստանի Հանրապետության լեռնադահուկային սպորտի մեծահասակների առաջնության հսկա ոլորավայրէջք մարզաձևից 1-ին հորիզոնականը զբաղեցնելու համար: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|