2025թ. մարտի 14-ին՝ ժամը 15:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ ՀՀ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի ղեկավարի նստավայրում (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր Օրբելի եղբայրների փող., 9 շենք) տեղի կունենա «Ալվինա բնակելի համալիր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ՀՀ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Գլխավոր մարզահամալիր թաղամաս, 19 հողամաս հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ, 2-րդ հանրային լսումը:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: