Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ 1․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անժամկետ և անհատույց օգտագործման տրամադրել «Ծաղկաձոր քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն »  համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելված 1։  2․Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անժամկետ և անհատույց օգտագործման տրամադրել « Ծաղկաձոր քաղաքի արվեստի դպրոց »  համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝  համաձայն հավելված 2,3:  3․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անժամկետ և անհատույց օգտագործման տրամադրել « Ծաղկաձորի կոմունալ տնտեսություն » համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 4։ 4․ Համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։ 5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։  |