Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականիմայիսի 26-իթիվ 550-Նորոշման 1-ին կետի, 2-րդ և 4-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Արմեն Ռոմենի Մանուկյանի դիմումը
1․ Արմեն Ռոմենի Մանուկյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Ե․ Չարենցի փողոց 11/1 հասցեում գտնվող 0,053 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0007-0028, վկայական N 09062021-07-0105), Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Ե․ Չարենցի փողոց 9/3 հասցեում գտնվող 0,03 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0007-0065, վկայական N 11072022-07-0043), Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Ե․ Չարենցի փողոց 9 բնակելի տուն հասցեում գտնվող 0,0052 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0007-0050, վկայական N 12072022-07-0142), Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Ե․ Չարենցի փողոց 11 հողամաս հասցեում գտնվող 0,031 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0007-0033, վկայական N 09062021-07-0123), մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասերին կից՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Ե․ Չարենցի փողոց 9/2 հասցեում գտնվող 0,03694 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0007-0045, վկայական N 19092024-07-0145) մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող ՝ բնակավայրերի, բնակելի կառուցապատման՝ համար նախատեսված՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասը։
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 5 975 637 ( հինգ միլիոն ինը հարյուր յոթանասուն հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։