Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականիմայիսի 26-իթիվ 550-Նորոշման 1-ին կետի, 2-րդ և 4-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Սարգիս Ստեփանի Սարգսյանի դիմումը
1․ Սարգիս Ստեփանի Սարգսյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Նոր թաղամաս 4-րդ փողոց 10 հասցեում գտնվող 0,045 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0016-0138, վկայական N 29052024-07-0088) մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասին կից՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Նոր թաղամաս 4-րդ փողոց 10/1 հասցեում գտնվող 0,015 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0016-0260, վկայական N 12072024-07-0232) մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող ՝ բնակավայրերի, Այլ հողերի համար նախատեսված՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասը։
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով 1 577 070՝ ( մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունյոթ հազար զրո յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։