|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մարտի 2025 թվականի N 32 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի, 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1․ Որպես նվիրատվություն ընդունել՝ Հայաստանի Հանարապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հաանրապետության ներքին գործերի նախարարությանն ամրացված ( հաշվեկշռում հաշվառված), Զիլ 130ԱԲ40 մակնիշի տրանսպորտային միջոցը ( պետհամարանիշը՝ 827 VV 01, թողարկման տարեթիվը՝ 1987թ․ տեխնիկական անձնագրի համարը՝ SB832886, հենասարքի համարը՝ 2671985, արժեքը՝ 490800 ՀՀ դրամ)։ 2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել նվիրատվության պայմանագիրի կնքման գործընթացը։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -12 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|