Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023GTTSBB և հիմք ընդունելով Արտյոմ Սանասարի Քամալյանի դիմումը`
-
Օրինականացնել Ծաղկաձոր համայնք, գյուղ Մարմարիկ , 4-րդ փողոց 5-րդ փակուղի թիվ 1 հասցեում գտնվող,Արտյոմ Սանասարի Քամալյանին , Կարապետ Հովհաննեսի Ճակատյանին , Երվանդ Գագիկի Հակոբյանին , Ալիկ Լյուդվիգի Վարդանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (սեփ․ վկայականի համար՝ 03072013-07-0074) 3,85 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 397,54 քառ.մ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական շինությունները:
-
Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 30 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Շինությունների օրինականացման համար սահմանել վճար` 1 130 605 (Մեկ միլիոն հարյուր երեսուն հազար վեց հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125003518 հաշվեհամարին:
|