Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 163
 

Զեկ. ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականիմայիսի 26-իթիվ 550-Նորոշման 1-ին կետի, 2-րդ և 4-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Պետրոս Հարությունի Փափազյանի դիմումը

1․ Պետրոս Հարությունի Փափազյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Նոր թաղամասհասցեում գտնվող 0,06հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0016-0072, վկայական N 15082024-07-0147) մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասին կից՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Նոր թաղամաս 3-րդփողոց 28/3 հասցեում գտնվող 0,01108հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0016-0261, վկայական N 17072024-07-0227) մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող ՝ բնակավայրերի, բնակելի կառուցապատման՝ համար նախատեսված՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասը։
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 1164 930 (մեկ մլիոն մեկ հարյուր վաթսուն չորս հազար ինը հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner