Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ հիմք ընդունելով՝ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N143-Ն որոշման հավելված 2-ը, Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 12-ի թիվ 89 որոշումը և 2024 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 07 արձանագրությունը`
-
Սուսաննա Արտավազդի Սմբատյանին օտարել համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 12072024-07-0221, կադաստրային ծածկագիր 07-005-0016-0259), համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք, Նոր թաղամաս, 2-րդ փողոց թիվ 3/1 հասցեում գտնվող ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, բնակավայրերի, այլ հողեր հանդիսացող, 0.06 հա մակերեսով հողամասը 7 000 000 (յոթ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամով:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք, Նոր թաղամաս, 2-րդ փողոց թիվ 3/1 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 86 000 (ութսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք, Նոր թաղամաս, 2-րդ փողոց թիվ 3/1 հասցեում գտնվող հողամասի չափագրական աշխատանքներ կատարելու համար վճարումը կազմել է 20 000 (քսանհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002049 հաշվեհամարին:
-
Սուսաննա Արտավազդի Սմբատյանի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
|