2024թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (խմբ․ 28.12.23 N2343-ն) սահմանված կարգի, Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի մոլիբդենի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ստանալու հայտի վերաբերյալ ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկում: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)43 444 444:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Հանրային լսման պատասխանատու համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյան (էլ.փոստի հասցե՝ meria@tsakhkadzor.am) հեռ․060680273):