Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով և «Գնումների մասին » օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով  1․ Տալ համաձայնություն ներքոհիշյալ  աշխատանքները և  դրանց տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունները անցկացնել հրատապ բաց մրցույթի ընթացակարգով․  1)  Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Խաչատուր Կեչառեցի փողոցի հիմնանորոգման աշխատանքներ․ 2) Ծաղկաձոր համայնքի Արտավազ- Փյունիկ բնակավայրերի արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ․ 3) Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրի 3-րդ փողոցի, 1-ին և 3-րդ նրբանցքների կապիտալ վերանորոգման ՝ ասֆալտապատման, Մարմարիկ  բնակավայրի 2-րդ փողոցի,  3-րդ փողոց 2րդ նրբանցքի  և 5-րդ, 6-րդ փողոցների կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման և ջրահեռացման համակարգի աշխատանքներ․  4) Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 1-ին, 2-րդ, 8-րդ և 10-րդ փողոցների շարունակելի հատվածների և 3-րդ, 4-րդ,  6-րդ, 7-րդ ր 11-րդ   հիմնանորոգման աշխատանքներ։ 
 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  ստորագրման պահից։  |