Այսօր: Ուրբաթ, 13 Հունիսի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.06.25 Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում կայացավ ֆուտբոլի նորաբաց խմբակի առաջին ցուցադրական խաղը։
📍 Մեղրաձոր բնակավայրում՝ Ս. Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոնում գործող ֆուտբոլի խմբակը հանդես եկավ իր առաջին ցուցադրական խաղով, որը անցկացվեց բնակավայրի🏟️ նորակառույց խաղադաշտում։
👥 Խմբակ արդեն հաճախում են շուրջ 50 սան՝ անվճար հիմունքներով։ 🎯 Նախաձեռնության նպատակն է խթանել պատանի մարզիկների ֆիզիկական զարգացմանը, խաղային հմտությունների կատարելագործմանը, 🧠 թիմային ոգու ձևավորմանն ու 💪 առողջ ապրելակերպի տարածմանը համայնքում։
📣 Առաջիկայում թիմը նախատեսում է մասնակցել Հայաստանի մանկապատանեկան թիմերի առաջնությանը, ինչը կլինի կարևոր փորձ և նոր խթան մարզիկների առաջընթացի համար։
05.06.25 Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում բացվեց կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ։
Այսօր Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում տեղի ունեցավ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի բացման հանդիսավոր արարողությունը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան «Մարդկային անվտանգության ծրագրերի» դրամաշնորհային աջակցության շրջանակում։ Հենակետն ապահովվել է անհրաժեշտ գույքով «Մեղրաձոր Գոլդ» ընկերության և Հայաստանի Կարմիր խաչ ընկերության համագործակցության արդյունքում , իսկ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տրամադրել է հրշեջ ավտոմեքենա ՝ նպաստելով հենակետի տեխնիկական կարողությունների ընդլայնմանը։ Միջոցառմանը ներկա էին՝• ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան ... Մանրամասն
05.06.25 Լուսանկարներ համայնքում իրականացվող աշխատանքներից:

🏙️ Ծաղկաձոր քաղաքում այս պահին իրականացվում են մաքրման և բարեկարգման աշխատանքներ․ 🌿 խնամվում է կանաչ գոտին, ✂️ կտրվում է խոտը։

Լուսանկարներ՝ 

03.06.25 Ընթացիկ լուսանկարներ Ծաղկաձոր քաղաքում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներից
✅Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցում այս օրերին ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ։ Կատարվում է ճանապարհի հիմնանորոգում՝ նպատակ ունենալով ապահովել հարմարավետ և անվտանգ ճանապարհային միջավայր 🚧🚗
Այս փուլում իրականացվում են ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
❗ Աշխատանքների ընթացքով պայմանավորված՝ նշված հատվածում ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար ❌🚘
 
 
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
02.06.25 Ընթացիկ լուսանկարներ համայնքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներից :
✅Տեղեկացնում ենք, որ այս պահին ընթանում են Աղավնաձոր բնակավայրի 4-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները 🛣️։
Հարգելի’ բնակիչներ, աշխատանքների կատարման ժամանակահատվածում դադարեցվել է նշված փողոցի ավտոճանապարհային երթևեկությունը 🚫🚗։
 
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար։📍
 
01.06.25 Հունիսի 1-ի կապակցությամբ շնորհավորանք:
Շնորհավոր Հունիսի 1՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը 🎉👧👦💖
Թող այս օրը լինի լի ժպիտներով 😊, արևով ☀️ ու բարությամբ 💫։
Երեխաները մեր ամենամեծ հարստությունն են 💎, մեր ապագան ու հույսը 🌈։
Մաղթում ենք, որ յուրաքանչյուր փոքրիկ մեծանա սիրով շրջապատված ❤️, պաշտպանված 🛡️ ու երազանքներով լցված աշխարհում 🌍✨։
Պահենք նրանց մանկությունը՝ խաղաղ 🕊️, ուրախ 🎈 ու անհոգ 🧸։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Զբաղվածության ծրագիր
Ծաղկաձոր քաղաքի ասֆալտապատման աշխատանքներ
Ծաղկաձոր
Զբաղվածության ծրագիր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner