|
ԵՐԲ
|
|
2025,Նոյեմբեր 28 ժամը՝ 12:00 13:00
|
|
ՎԱՅՐ
|
|
ՀՀ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայր:
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2025թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014 թ N 1325-Ն (խմբ. 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն) որոշմամբ՝ ՀՀ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրի Վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «Մարմար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված/նախկին վարչատարածքային բաժանումով/ Ապարանի մարմարի հանքավայրի տեղամասում շարժական ջարդիչ տեսակավորող կայանքի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am),Ծաղկաձորի համայնքապետարանի և Նախաձեռնողի պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am):
|