Ծաղկաձորի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին, Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գ. Մեղրաձոր, 7-րդ փողոց, 2-րդ շենք)՝ Ծաղկաձոր համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 5-րդ փողոցի անվանակոչման մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային բաց լսումներին և քննարկմանը:
Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 5-րդ փողոցը առաջարկվում է անվանակոչել Հայրենական Մեծ պատերազմում զոհված, եռակի շքանշանակիր, կապիտան Աբգար Սահակյանի անունով:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Ծաղկաձոր համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 5-րդ փողոցի անվանակոչման մասին» որոշման նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ թողնել համայնքի համացանցային կայքում՝ https://tsakhkadzor-kotayk.am, կամ ուղարկել info@visittsaghkadzor.com էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Ծաղկաձորի համայնքապետարան:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 680397, 060 680139: