Այսօր: Շաբաթ, 20 Հուլիսի 2019թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.07.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը  և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու նպատակով  Ծաղկաձորի համայնքապետարանում 2019 թվականի հուլիսի 26-ին, ժամը 11:00-ին անցկացվելու է հանրային քննարկում՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Անտառային 1-ին թաղամաս, թիվ 10 և 10/1 հասցեներում բազմաֆունկցիոնալ  համալիրի կառուցման վերաբերյալ:

    Նախագծային փաստաթղթերին Ծաղկաձոր համայնքի բնակիչները և շահագրգիռ կազմակերպությունները կարող են ծանոթանալ Ծաղկաձորի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնում:

13.06.19 Հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 17-րդ մարզական փառատոնը՝ Ծաղկաձոր համայնքում

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն (ՀԱՊԿ) հունիսի 11-13-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կազմակերպել էր հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 17-րդ մարզական փառատոնը:

Փառատոնին մասնակցեցին հաշմանդամություն ունեցող անձինք` հանրապետության տարբեր մարզերից, ովքեր չափեցին իրենց ուժերը անվասայլակներով բասկետբոլ, սեղանի թենիս, ծանրամարտ, բազկամարտ, շախմատ, լող մարզաձևերում:

Միջոցառման բացման արարողությունը տեղի ունեցավ հունիսի 11-ին, փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը` հունիսի 13-ին:
Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև Ծաղկաձորի համայնքապետ Արթուր Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:

10.06.19 Շաբաթօրյակ
  Ս/թ հունիսի 8-ին ‹‹Մաքուր Հայաստան›› ծրագրի շրջանակում տեղի  ունեցավ համապետական շաբաթօրյակ, որին մասնակցեց նաև Ծաղկաձոր համայնքը:  Շաբաթօրյակի ընթացքում համայնքապետարանի կոմունալ տնտեսության աշխատակիցները, համայնքապետարանի աշխատակիցները, մի շարք կազմակերպությունների և հյուրանոցների աշխատակիցները, քաղաքացիները և կամավորները շարժվեցին համայնքի տարբեր հատվածներ մաքրելու համար, ինչի արդյունքում լայնամասշտաբ մաքրման աշխատանքներ իրականացվեցին համայնքի գրեթե ողջ տարածքում։Զբոսաշրջության եւ ներդրումային գրավչության, ինչպես նաեւ հարմարավետության տեսանկյունից կարեւոր է, որպեսզի ապահովվի քաղաքների, գյուղերի, ճանապարհների եւ այգիների մաքրությունը:Ծաղկաձորի համայնքապետարանը ... Մանրամասն
01.06.19 ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Սիրելի երեխաներ, շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Օրն ազդակ է բոլոր մարդկանց ու, հատկապես` ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության:
Եղեք առողջ ու երջանիկ, նաև արդարացրեք ձեզ հետ կապված մեր բոլոր հույսերը: Անամպ երկինք ու անհոգ մանկություն եմ մաղթում ձեզ:
Երեխաներն են մեր ապագան, մեր վաղվա օրը:

29.05.19 Առաջին Հանրապետության օրը՝ Մայիսի 28-ը Ծաղկաձոր համայնքում

Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնալու օրն է: Դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում և դեպի աշխատանք վերադառնալու օրն է:
Կեցցե՛Հանրապետության տոնը:
Փա՛ռք մեր ժողովրդին

28.05.19 ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան այս նշանակալի տոնի առթիվ:

Հայ ժողովրդի համար անկախությունը դարավոր նպատակ էր, որ իրականություն դարձավ շնորհիվ մեր ժողովրդի մղած ազատագրական պայքարի։
Հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության և ազգի ամրապնդման սկիզբ դրեց: Մայիսի 28-ն, իսկապես, փոխեց մեր բոլորի ճակատագիրը` տալով հնարավորություն մեծանալ սեփական Երկրում, կերտել սեփական Պետություն…
Հավերժ փառք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին մայիսի 28-ը։
Տոնդ շնորհավոր Հայ ու Հայաստան

24.05.19 Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի կապակցությամբ
Հարգելի´ ուսուցիչներ, սիրելի´ շրջանավարտներ և ծնողներ.Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ վերջին զանգի՝ արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված հիշարժան այս օրվա կապակցությամբ:Հասկանալի ու բնական է այն հուզմունքը, որ ապրում եք դուք՝ հրաժեշտ տալով ջերմ ու հարազատ դարձած կրթօջախին, սիրելի ուսուցիչներին: Այստեղ դուք ձեռք բերեցիք ամենակարևորը՝ գիտելիքի անհրաժեշտ պաշարն ու հանրությանը պիտանի լինելու մղումը, որոնք ձեզ ուղղորդելու են ողջ կյանքի ընթացքում:Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի մեկ այլ, հրաշալի խորհուրդ ևս՝ այն ձեզ առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ:Այս պահից դուք թևակոխում եք կյանքի մի նոր փուլ, որտեղ ... Մանրամասն
1 2 3 4 5


Բոլորը
Ավագանու նիստ
Ծաղկաձոր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9

(+374 223) 6-04-02, 6-04-03

tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.a

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner