| 
                    
                        | 29.10.25  
                                    Մեղրաձոր բնակավայրում ավարտվել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները: |  
                        |   Եվս մեկ համայնքային նշանակության կարևոր ծրագիր հաջողությամբ ավարտվեց։ Մեղրաձոր բնակավայրում ավարտվել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները։Աշխատանքներն իրականացվել են 1-ին, 2-րդ, 8-րդ և 10-րդ փողոցների շարունակելի հատվածներում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 11-րդ փողոցներում։  Ծրագրի իրականացման արդյունքում բարելավվել է բնակավայրի ճանապարհային ենթակառուցվածքը, ստեղծվել են ավելի հարմարավետ և անվտանգ պայմաններ բնակիչների ու այցելուների տեղաշարժի համար։ Ծաղկաձոր համայնքում շարունակաբար իրականացվում են բարեկարգման և զարգացման նոր ծրագրեր՝ ուղղված բնակավայրերի ընդհանուր տեսքի և բնակչության կյանքի որակի բարձրացմանը։ |  | 
				| 
                    
                        | 22.10.25  
                                    Մեղրաձոր բնակավայրում մեկնարկել են խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները: |  
                        |   Ծաղկաձոր համայնքում շարունակվում են համայնքաշինական աշխատանքները  Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Մեղրաձոր բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները   . Նախագծի նպատակն է ապահովել բնակիչներին որակյալ և անխափան խմելու ջրով   ՝ բարելավելով բնակավայրի կյանքի որակը։ |  | 
				| 
                    
                        | 15.10.25  
                                    Ծաղկաձոր քաղաքում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները: |  
                        |   Ծաղկաձոր քաղաքում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները   Ընթացիկ լուսանկարներ կատարվող աշխատանքներից   Ընթանում են Պահլավունյաց փողոցի հիմնանորոգման և մայթերի կառուցման աշխատանքները։  Ընթանում են Իսահակյան փողոցի և Իսահակյան փակուղու հիմնանորոգման ու մայթերի կառուցման աշխատանքները։Այս ծրագրերը նպատակ ունեն ապահովել բնակիչների և այցելուների անվտանգ ու հարմարավետ տեղաշարժը, ինչպես նաև բարելավել համայնքի ընդհանուր քաղաքային միջավայրը   ։  Ծաղկաձորի համայնքապետարանը հետևողականորեն իրականացնում է քաղաքաշինական բարեփոխումներ՝ համայնքը դարձնելով ավելի բարեկարգ, անվտանգ և գեղեցիկ ։ |  | 
				| 
                    
                        | 06.10.25  
                                    Ուսուցիչների միջազգային օրվան նվիրված շնորհավորանք: |  
                        | Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Ձեր անփոխարինելի աշխատանքը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է սերունդների աշխարհայացքը, արժեքներն ու հայրենասիրությունը։ Դուք այն մարդիկ եք, ովքեր ամեն օր սերմանում են հավատը, բարին և ազնվությունը՝ դարձնելով մեր ապագան ավելի լուսավոր ու ամուր։Շնորհակալ եմ ձեր նվիրումի, համբերության և պատասխանատվության համար։ Թող ձեր սաներն իրենց հաջողություններով միշտ հպարտության ու երջանկության առիթ դառնան ձեզ համար։ Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություն, ստեղծագործ մոտեցում և նոր նվաճումներ ձեր կարևոր ու մարդասիրական առաքելության մեջ։Ծաղկաձոր համայնքի ղեկավար՝ Նարեկ Հարությունյան։ |  | 
				| 
                    
                        | 01.10.25  
                                    Ծաղկաձոր համայնքի ղեկավարի այցը ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ Հրազդանի ՀՓՋ: |  
                        |  Ծաղկաձոր համայնքի ղեկավարը այցելել էր Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ Հրազդանի ՀՓՋ, որտեղ     աշխատակիցներին շնորհակալություն հայտնեց համայնքի անվտանգության ապահովման գործում իրենց պատասխանատու ու նվիրված աշխատանքի համար .  Այցի ընթացքում համայնքի ղեկավարը ՀՓՋ-ի աշխատակիցներին հանձնեց նաև խորհրդանշական նվերներ, որպես գնահատանքի և հարգանքի նշան։  Համայնքի ղեկավարը իր ողջույնի խոսքում նշեց, որ համայնքապետարանը բարձր է գնահատում իրենց մասնագիտական աշխատանքը    և համայնքի կողքին կանգնելու պատրաստակամությունը   ։ |  | 
				| 
                    
                        | 30.09.25  
                                    Անվճար իրավաբանական խորհրդատվություն Արցախից բռնի տեղահանված անձանց հետ: |  
                        | Հարգելի՛ արցախցիներ, Հոկտեմբերի 3-ին,  ժամը 12:00-ին, Ծաղկաձոր համայնքի  Մեղրաձոր բնակավայրի վարչական շենքում (հասցե՝ գ. Մեղրաձոր, 7-րդ փողոց 2 շ.)կկայանա հանդիպում Հայաստանի Հանրապետության  փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի  Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրի փաստաբանների հետ։ Հանդիպման ընթացքում կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն հետևյալ թեմաներով․ Փաստաթղթերի ձեռքբերում և վերականգնում Աշխատանքային ստաժի և կենսաթոշակի նշանակման խնդիրներ Սոցիալական աջակցության ծրագրերին առնչվող հարցեր Այլ իրավական խնդիրներ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև իրավաբանական ...
                            Մանրամասն |  | 
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |