04.09.25
Ավարտվել են Մեղրաձոր բնակավայրի 6-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները:
|
 Ավարտվել են Մեղրաձոր բնակավայրի 6-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները 
|
|
02.09.25
Ընթացիկ լուսանկարներ համայնքաշինական աշխատանքներից:
|
 Շարունակում ենք համայնքի ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը․ Այս նախաձեռնությունը միտված է ապահովել բնակիչների և այցելուների համար ավելի հարմարավետ  և անվտանգ  ճանապարհային պայմաններ։
|
|
01.09.25
Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի շնորհավորանքը Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ:
|
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ,Հարգելի՛ մանկավարժներ և ծնողներ,Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։Գիտելիքը միշտ եղել է մարդկության ամենամեծ հարստությունն ու պետականության ամուր հիմքը։ Այն անգին արժեք է, որը կերտում է ապագան, և այսօր առավել քան երբևէ կարևոր է, քանի որ կրթված ու ստեղծագործ անհատը դառնում է հասարակության զարգացման գլխավոր շարժիչ ուժը։Սիրելի՛ առաջին դասարանցիներ և առաջին կուրսեցիներ, առանձնահատուկ շնորհավորում եմ ձեզ կյանքի այս կարևոր շրջափուլի մեկնարկի կապակցությամբ։ Դուք քայլ եք անում դեպի նոր աշխարհ, որտեղ ձեզ սպասում են գիտելիքներ, փորձ և նոր ձեռքբերումներ։ Թող ձեր ուսումնառությունը լինի խաղաղ ու արդյունավետ, իսկ ձեռք բերած գիտելիքն ու կարողությունները հարստացնեն ...
Մանրամասն |
|
27.08.25
Ընթացիկ լուսանկարներ համայնքաշինական աշխատանքներից
|
 Ավարտվել են Ծաղկաձոր համայնքի Փյունիկ բնակավայրի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի կապիտալ վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքները։  Վերանորոգված ճանապարհահատվածը զգալիորեն բարելավում է երթևեկության կազմակերպումը և բարձրացնում է բնակիչների ու այցելուների հարմարավետությունն ու անվտանգությունը։
|
|
25.08.25
Շնորհավորանք՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
|
Ծաղկաձոր համայնքի հարգելի’ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր մենք միասին նշում ենք մեր նորագույն պատմության ամենակարևոր էջերից մեկը՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը։1990 թվականի օգոստոսի 23-ին մեր ժողովուրդը հստակ ու վճռական կամք հայտնեց ունենալ անկախ և ազատ հայրենիք։ Այդ փաստաթուղթը դարձավ մեր պետականության վերածննդի հիմքը և ճանապարհ բացեց դեպի ինքնիշխան Հայաստանի կայացումը։Այսօր մենք պարտավոր ենք արժևորել ու պահպանել մեր անկախությունը, ամրացնել մեր պետությունը, զորացնել բանակը, խթանել կրթությունն ու զարգացնել համայնքները։ Անկախությունը ոչ միայն նվեր է, այլև ամենօրյա պատասխանատվություն մեզանից յուրաքանչյուրի համար։ Թող այս օրը հիշեցնի մեզ, որ միասնականությամբ ու աշխատասիրությամբ ...
Մանրամասն |
|
06.08.25
Էլեկտրամատակարարման վերաբերյալ հայտարարություն:
|
Ծաղկաձոր քաղաքի հարգելի’ բնակիչներ,  Տեղեկացնում ենք, որ Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է էլեկտրամատակարարման մալուխը, ինչի հետևանքով ընդհատվել է էլեկտրամատակարարումը։  Վաղ առավոտյան կսկսվեն վերականգնողական աշխատանքները, և էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս կարճ ժամանակում։ Հարգելի’ բնակիչներ, պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |