Այսօր: Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.11.19 Սեմինար-քննարկում

Այսօր «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» ԲՀԿ-ն ի դեմս Կոտայք ինֆոտան, կազմակերպել էին «Կոտայքի մարզի համայնքապետարանների կայքերի մշտադիտարկման արդյունքները և կայքերում առկա էլեկտրոնային մասնակցության գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները» խորագրով սեմինար - քննարկում: Հանդիպման ընթացքում Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն ՀԿ-ի նախագահ Գրիշա Խաչատրյանը ներկայացրեց Կոտայքի մարզի համայնքապետարանների պաշտոնական համացանցային կայքերի մշտադիտարկման արդյունքները, առկա էլեկտրոնային մասնակցության գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները:

11.11.19 <<ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐ>>

  Նոյեմբերի 10-ը Հայաստանում սահմանվում է որպես Տեղական ինքնակառավարման մարմինների օր: Լրացավ Հայաստանում տեղական ինքնակառավարման 23-ամյակը։

  Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում տեղի ունեցավ ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը: Այն 2006 թվականից սկսած անցկացվում է Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ:

  Միջոցառմանը ներկա էր նաեւ Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը:

12.10.19 Մարզային շաբաթօրյակը Ծաղկաձոր համայնքում

Վաղ առավոտյան մեկնարկած մարզային շաբաթօրյակին մասնակցել են Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքապետարանին ենթակա կառույցներ, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ:
Նմանատիպ շաբաթօրյակների պարբերաբար անցկացումը, նպաստում է ոչ միայն համայնքն ավելի մաքուր պահելու գործին, այլ նաև կրում է դաստիարակչական բնույթ՝ քաղաքացու մեջ սերմանելով սեփական քաղաքի հանդեպ սեր և հոգատարություն:
    աղբի դեմ, աղբի հետևից...

09.10.19 <<Լավագույն մարզական ընտանիք - 2019>>

Այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի ունեցավ «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև ՀՀ մարզպետներ:
Հաղթողները պարգևատրվեցին համապատասխան կարգի հավաստագրերով և դրամական մրցանակներով:

04.10.19 ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆի ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ
  Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:  Մանկավարժ լինելը եւ մանկավարժությամբ զբաղվելն ինքնին առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք են պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն եւ նվիրում, հոգեւոր- բարոյական պատասխանատվություն ժողովրդի ապագայի եւ երկրի վաղվա օրվա առջեւ: Ձեր շնորհիվ դպրոցը դառնում է կրթօջախ ու տուն, ընտանեկան միջավայր եւ գիտելիքի շտեմարան։  Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է, որն անսահման նվիրում է պահանջում, ու հենց այդ նվիրումն է, որ ուսուցչի մասնագիտությունը վերածում է կոչման:Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ անսպառ եռանդ և ստեղծագործական ... Մանրամասն
02.09.19 ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԱՌԹԻՎ

Սիրելի՚ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, մանավանդ առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց` զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա նրանց համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր, որն ամբողջ կյանքում կոչելու են <<իմ դպրոցը>>: 
Սիրելի՛ բարեկամներ, Հայաստանի դպրոցների սաներին միայն բարին մաղթենք: Թող կրթության տարիները նրանց համար լինեն բեղմնավոր, բովանդակալից, հաջողակ, բերկրանքով լի և երբեք չմոռացվեն:

22.08.19 Սուբվենցիոն ծրագրով իրականացվելիք աշխատանքներ

Հարգելի՛ համաքաղաքացիներ, 
Տեղեկացնում ենք , որ Ծաղկաձորի համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրով պատրաստվում է իրականացնել Ծաղկաձորի մանկապարտեզի բակային տարածքի վերանորոգման, արվեստի դպրոցի նոր մասնաշենքի կառուցման և փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ:
Մրցույթներն արդեն հայտարարված են, և շուտով աշխատանքները կմեկնարկեն:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Ծաղկաձոր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9

(+374 223) 6-04-02, 6-04-03

tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.a

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner