Այսօր: Ուրբաթ, 3 Ապրիլի 2020թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.03.20 ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելու նպատակով այսօր վաղ առավոտից Ծաղկաձորի համայնքապետարանի և «Ծաղկաձոր կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ ջանքերի շնորհիվ` համայնքում իրականացվեց ախտահանման աշխատանքներ: 
Միասին կարող ենք ավելին

21.03.20 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություններ կազմակերպելուց առնվազն 12 ժամ առաջ անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել համայնքի ղեկավարին (հեռ. 0223 6 02-04) և Ոստիկանության տարածքային բաժին՝ վերջիններիս կողմից սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումերի կազմակերպման և դրանց պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով։Միաժամանակ զգուշացնում ենք, որ արտակարգ դրության ժամանակ խստագույնս պահպանել հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություններ կազմակերպելուց փակ տարածքում միաժամանակ 20 հուգուց ոչ ավելի մարդկանց ներկայության արգելքը՝ ապահովելով օդափոխության, սոցիալական ... Մանրամասն
20.03.20 ԸՆԴԴԵՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ COVID-19

Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակիցները համայնքի ղեկավարի գլխավորությամբ ,  այսօր վաղ առավոտից համայնքի բնակիչներին բաժանեցին դիմակներ, ձեռնոցներ և ալկոգելեր:

Միմյանց հանդեպ հոգատարության շնորհիվ կարող ենք հաղթահարել այս ճգնաժամը:

20.03.20 ՄԱՆԿԱՊԱՐՏԶԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ

Ծաղկաձորի համայնքապետարանի նախաձեռնությամբ <<Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի պահեստավորված և դեռևս չսպառած սնունդը տրամադրվեց համայնքի առավել կարիքավոր, չաշխատող միայնակ կենսաթոշակառուներին:
Մեր աշխատակիցները տեսակավորել են եղած սնունդն ու անձամբ հասցրել շահառուներին։

09.03.20 Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Հայ կինը միշտ եղել է հայկական օջախի և մեր ազգի հենարանը, և նրանով է պայմանավորված հայ ազգի հարատևությունը: Հայ կինն իր նվիրվածության, անձնազոհության, սիրո, իմաստության և տոկունության շնորհիվ միշտ վառ է պահել հայկական օջախի կրակը, ինչպես նաև պահպանել է ավանդույթները և արժեքները: Նրա դերը մեր կյանքում անգնահատելի է, ու դա ուղղակի անհերքելի փաստ է:Սիրելի  կանայք և աղջիկներ սրտանց շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առիթով: Անսահման սեր ու կանացի երջանկություն եմ մաղթում:  Թող Ձեր յուրաքանչյուր օրը գարնանային շնչով լցվի, իրականություն դառնան ձեր բոլոր երազանքներն ու  սպասելիքները:  Ձեր անկեղծ ու ջերմ ժպիտը Ձեր հարազատների երջանկության գրավականն է:Թո՛ղ իրականանան ... Մանրամասն
02.03.20 Հարգելի հայրենակիցներ.
Վերջին  երկու  օրերին  համացանցում    կարծիքներ  են  հնչում  Ծաղկաձորի  << Գոլդեն  փելես >>  հյուրանոցում  կորոնավիրուսի  դեմ  պայքարի  մեկուսարան  կազմակերպելու  կապակցությամբ:  Ծաղկաձոր  քաղաքը  հանդիսանում  է  բոլորիս  սիրված  վայրը,  հասկանալի  է  բոլորի  անհանգստությունը  ,  սակայն  պետք  է  ասեմ,  որ  Ծաղկաձորը  միշտ  կանգնած  է  եղել  իր  ժողովրդի  կողքին  նրա  դժվար  օրերին , ուրախությունների  ժամանակ  և  այսօր  էլ  չի  ... Մանրամասն
29.01.20 Շնորհավո’ր տոնդ, հայոց բանակ

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է:
Այս օրը հավասարապես բոլորինն է՝ սահմանին կանգնած զինվորինը, ծնողինը, իր զինվորին սպասող աղջկանը և յուրաքանչյուր այն հայինը, ով իր աղոթքներում Աստծուց խաղաղություն և առողջություն է խնդրում հայ զինվորի համար:
Հայոց բանակի ծննդյան միջոցառումներից անմասն չմնաց նաև Ծաղկաձոր համայնքը.
ս/թ հունվարի 27-ին Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցավ մեծարման երեկո՝ նվիրված Հայոց բանակի 28-ամյակին:Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ տրվեց տոնական համերգ:
Երեկոյի վերջում համայնքապետի նախաձեռնությամբ արցախյան և ապրիլյան պատերազմի մասնակիցներին հանձնվեցին նվերներ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Ծաղկաձոր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9

(+374 223) 6-04-02, 6-04-03

tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.a

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner