|
13.11.25
POS-տերմինալների վերաբերյալ:
|
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,  Տեղեկացնում ենք, որ Ծաղկաձորի համայնքապետարանը և բնակավայրերի վարչական շենքերը համալրվել են նոր POS-տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս տեղում հարմարավետ և արագ կատարելու անշարժ գույքի հարկի վճարումները  .  Այս նոր համակարգը նվազեցնում է միջնորդների անհրաժեշտությունը  և ապահովում է վճարումների դյուրինությունը  :
|
|
|
10.11.25
Շնորհավորական ուղերձ ՏԻՄ ձևավորման օրվա առթիվ:
|
|
Սիրելի' ՏԻՄ ծառայողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ: Ձեր ամենօրյա պատասխանատու ու նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում կյանքի են կոչվում ծրագրեր, բարելավվում է միջավայրը, բարձրանում է բնակիչների կյանքի որակը։ Համայնքային ծառայությունը ոչ միայն աշխատանք է, այլև կոչում՝ ծառայել մարդկանց, համայնքին և հայրենիքին։ Իմ առանձնահատուկ շնորհավորանքներն ու շնորհակալությունն եմ հայտնում Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմին՝ բարձր պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալիզմով և հոգատար վերաբերմունքով համայնքին ծառայելու համար։ Ձեր միասնական ջանքերի շնորհիվ է, որ մենք քայլ առ քայլ իրականացնում ենք մեր համայնքի ...
Մանրամասն |
|
|
29.10.25
Մեղրաձոր բնակավայրում ավարտվել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները:
|
 Եվս մեկ համայնքային նշանակության կարևոր ծրագիր հաջողությամբ ավարտվեց։  Մեղրաձոր բնակավայրում ավարտվել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվել են 1-ին, 2-րդ, 8-րդ և 10-րդ փողոցների շարունակելի հատվածներում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 11-րդ փողոցներում։  Ծրագրի իրականացման արդյունքում բարելավվել է բնակավայրի ճանապարհային ենթակառուցվածքը, ստեղծվել են ավելի հարմարավետ և անվտանգ պայմաններ բնակիչների ու այցելուների տեղաշարժի համար։  Ծաղկաձոր համայնքում շարունակաբար իրականացվում են բարեկարգման և զարգացման նոր ծրագրեր՝ ուղղված բնակավայրերի ընդհանուր տեսքի և բնակչության կյանքի որակի բարձրացմանը։
|
|
|
22.10.25
Մեղրաձոր բնակավայրում մեկնարկել են խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները:
|
 Ծաղկաձոր համայնքում շարունակվում են համայնքաշինական աշխատանքները  Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Մեղրաձոր բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները  .  Նախագծի նպատակն է ապահովել բնակիչներին որակյալ և անխափան խմելու ջրով  ՝ բարելավելով բնակավայրի կյանքի որակը։
|
|
|
15.10.25
Ծաղկաձոր քաղաքում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները:
|
 Ծաղկաձոր քաղաքում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները   Ընթացիկ լուսանկարներ կատարվող աշխատանքներից   Ընթանում են Պահլավունյաց փողոցի հիմնանորոգման և մայթերի կառուցման աշխատանքները։  Ընթանում են Իսահակյան փողոցի և Իսահակյան փակուղու հիմնանորոգման ու մայթերի կառուցման աշխատանքները։ Այս ծրագրերը նպատակ ունեն ապահովել բնակիչների և այցելուների անվտանգ ու հարմարավետ տեղաշարժը, ինչպես նաև բարելավել համայնքի ընդհանուր քաղաքային միջավայրը  ։  Ծաղկաձորի համայնքապետարանը հետևողականորեն իրականացնում է քաղաքաշինական բարեփոխումներ՝ համայնքը դարձնելով ավելի բարեկարգ, անվտանգ և գեղեցիկ ։
|
|
|
06.10.25
Ուսուցիչների միջազգային օրվան նվիրված շնորհավորանք:
|
Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Ձեր անփոխարինելի աշխատանքը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է սերունդների աշխարհայացքը, արժեքներն ու հայրենասիրությունը։ Դուք այն մարդիկ եք, ովքեր ամեն օր սերմանում են հավատը, բարին և ազնվությունը՝ դարձնելով մեր ապագան ավելի լուսավոր ու ամուր։ Շնորհակալ եմ ձեր նվիրումի, համբերության և պատասխանատվության համար։ Թող ձեր սաներն իրենց հաջողություններով միշտ հպարտության ու երջանկության առիթ դառնան ձեզ համար։ Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություն, ստեղծագործ մոտեցում և նոր նվաճումներ ձեր կարևոր ու մարդասիրական առաքելության մեջ։ Ծաղկաձոր համայնքի ղեկավար՝ Նարեկ Հարությունյան։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |