Այսօր: Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2020թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.09.20 Ծաղկաձորի համայնքապետ Արթուր Հարությունյանի կոչն ազգաբնակչությանը
Սիրելի ծաղկաձորցիներ.2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը:Առաջին անգամը չէ, որ Հայոց բանակը թշնամուն մահացու հակահարվածներ է տալիս:Մենք ազգովի ոտքի ենք կանգնում մեր տունը, մեր երեխաներին, մեր ապագան պաշտպանելու համար: Ժամանակն ու պատմությունը ցույց են տվել, որ պատերազմում հաղթում ենք այն ժամանակ, երբ միասնական ենք:Ինչպես <<Սասունցի Դավիթ>> էպոսում է ասվում. <<Նախնիները թողել են պատգամ. <<Երբ կկանգնես թշնամու առջև, նրա հետ մարտը մի՛ հետաձգիր>>:Մենք պատրաստ ենք պատերազմի, պատրաստ ենք մեր հայրենքի պաշտպանությանը ,մեր զինված ... Մանրամասն
26.09.20 Ծաղկաձորի համայնքապետ Արթուր Հարությունյանի ուղերձը Ծաղկաձորի ազգաբնակչությանը քաղաքի 1025 –ամյակի կապակցությամբ:
Հարգելի ծաղկաձորցիներ.Լրացավ մեր հրաշալի քաղաքի 1025-ամյակը, որի առիթով սրտանց շնորհավորում եմ բոլորիդ: Այս տարի մասսայական չի նշվում քաղաքի տոնը համավարակի պատճառով, որը դեռևս իրենից մեծ վտանգ է ներկայացնում և պետք է ասեմ, որ ի պատիվ մեզ՝ ծաղկաձորցիներս, հանրապետությունում առաջինը ընդունեցինք վարակակիրներին և պատվով դուրս եկանք դրանից:Չնայած ծագած դժվարություններին համայնքապետարանը կարողացավ պահպանել քաղաքի բնականոն կյանքը՝ ազգաբնակչությանը հեռու պահել համավարակից, ավելին՝ չդադարեցին քաղաքի բարեկարգման աշխատանքները, որն ավելի շքեղ է դարձնում մեր քաղաքը: Այս և վերջին տարիներին կատարած աշխատանքների շնորհիվ, քաղաք այցելողները սկսել են ավելի գնահատել քաղաքը, ավելի հպարտանալ նրանով, քանզի այն օրեցօր ... Մանրամասն
21.09.20 Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի շնորհավորական ուղերձը համայնքի ազգաբնակչությանը՝ ՀՀ Անկախության 29-ամյակի կապակցությամբ.
Հարգելի ծաղկաձորցիներ.Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 29- ամյա հոբելյանի կապակցությամբ, տոն, որը թանկ է յուրաքանչյուր հայի համար:Հայ ժողովուրը դարեր շարունակ պայքարել է իր անկախությունը վերականգնելու և ազատ ու անկախ ապրելու համար: Մեր այս համազգային երազանքն իրականություն դարձավ 1991թ. սեպտեմբերին, երբ հայկական հինավուրց հողի վրա հռչակվեցին երկու անկախ հայկական հանրապետություններ:Համայն հայությունը վերստին ձեռնամուխ եղավ հայոց պետականության կերտման գործին՝ այդ ճանապարհին հաղթահարելով բազմաթիվ փորձություններ, արձանագրելով անշրջելի հաղթանակներ: Մենք վստահ ենք, որ կհաղթահարենք նաև առաջիկա դժվարությունները և մեր ժողովուրդը կապրի հպարտ և արժանավայել կյանքով:Հարգելի ... Մանրամասն
01.09.20 ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ՝ 2020-21ԹԹ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԵՎ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի դպրոցականներ,հարգելի մանկավարժներ և ծաղկաձորցիներՇնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Հիշարժան այս օրը, խորհդանշելով գրի ու գրականության, կրթության նկատմամբ մեր ժողովրդի ունեցած դարավոր պաշտամունքը, միաժամանակ պարտավորեցնում է որքան հնարավոր է շատ գիտելիք ձեռք բերել, հարստացնել սեփական ֆիզիկական և մտավոր ունակությունները՝ մեր անկախ պետականության հետագա ամրապնդման, ազգային արժեքներին հավատարիմ և պետականության զգացում կրող մեր երկրի վաղվա քաղաքացիներ լինելու համար:Համոզված եմ, որ կրթական համակարգում կատարվող բարեփոխումների, ուսուցման գործընթացում նոր և ոչ ստանդարտ մեթոդների կիրառումը, նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ իրենց ազգանվեր առաքելություն ... Մանրամասն
01.09.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը  և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու նպատակով , տեղեկացնում ենք, որ Ծաղկաձոր համայնքում  ՀՀ Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Սարալանջի 1-ին փողոց, թիվ 1/2  հասցեում ՝ <<ԼԵԳԱԼ>> ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է հյուրատնային համալիրի կառուցում:

    Նախագծային փաստաթղթերին Ծաղկաձոր համայնքի բնակիչները և շահագրգիռ կազմակերպությունները կարող են ծանոթանալ Ծաղկաձորի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնում:

 

31.07.20 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մինչև 150 մլն. ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ճանապարհների կառուցման, նորոգման և հիմնանորոգման աշխատանքների գնման գործընթացը կենտրոնացված կարգով կազմակերպելու է ՀՀ Կոտայքի մարզպետարանը .2020 թվականին Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից ներկայացված հետևյալ սուբվենցիոն ծրագրերի հայտերի բացումը, որոնց գնման գործընթացը կազմակերպում է ՀՀ Կոտայքի մարզպետարանը , տեղի կունենա ս/թ օգոստոսի 6-ին , ժամը 11:00-ին.Ծաղկաձոր համայնքի Չարենցի փողոցի կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ:Գերեզմանների տարածքի ճանապարհների ասֆալտապատում, ավտոկայանատեղի կառուցում:Նոր թաղամասի ճանապարհի կառուցում, կապիտալ վերանորոգում:Ծաղկաձոր ... Մանրամասն
25.06.20 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ

Այսօր աշխատանքային այցով Ծաղկաձոր համայնք էր եկել ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ տեղում անձամբ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին.

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Ծաղկաձոր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9

(+374 223) 6-04-02, 6-04-03

tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.a

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner