Ծաղկաձորի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի,տուրիզմի,առևտրի,սպասարկման և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից կազմված վարչական իրավախախտման արձանագրության հիման վրա:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Արման Սամվելի Վարդանյանը Ծաղկաձոր քաղաքում հանրային սննդի կազմակերպումն ու իրացումը կատարել է առանց թույտվության , այսինքն կատարել է իրավախախտում, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի /հետայսու՝ Օրենսգիրք/ 169.16-րդ հոդվածի յոթերորդ մասով, համաձայան որի առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումն ու իրացումը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատի չափով:
Հարուցված վարչական վարույթի լսումների վերաբերյալ պատշաճ ծանուցվել է Արման Սամվելի Վարդանյանը, սակայն վերջինս չի ներկայացել լսումների: Վարչական իրավախախտնման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է Օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Ա. Վարդանյանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 33-րդ հոդվածով , 169.16-րդ հոդվածի 7-րդ մասով , 219.1-րդ, 252-րդ, 281-րդ, 282-րդ և 305-րդ հոդվածներով, << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 53-րդ , 58-60-րդ հոդվածներով, << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ղեկավարին կից վարչական հանձնաժողովի 2024 թվականի մարտի 05-ի թիվ 6 արձանագրությունը .
1. Քաղաքացի Արման Սամվելի Վարդանյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք, 80 000/ ութսուն հազար / ՀՀ դրամ գումարի չափով:
2. Տուգանքի վճարումը կատարել սույն որոշման ստացման պահից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում հետևյալ հաշվեհամարին . 900125002114
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Ա Վարդանյանին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 /երեսուն/ օրվա ընթացքում, իսկ դատական կարգով ՝ երկամսյա ժամկետում: