Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 մարտի 2024 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ծաղկաձորի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝  համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի,տուրիզմի,առևտրի,սպասարկման և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից կազմված վարչական իրավախախտման արձանագրության հիման վրա:

   Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Արման Սամվելի Վարդանյանը Ծաղկաձոր քաղաքում հանրային սննդի կազմակերպումն ու իրացումը կատարել է առանց թույտվության  , այսինքն կատարել է իրավախախտում, որը նախատեսված է  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի /հետայսու՝ Օրենսգիրք/ 169.16-րդ հոդվածի յոթերորդ մասով, համաձայան որի առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումն ու իրացումը  առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատի չափով:

Հարուցված վարչական վարույթի լսումների վերաբերյալ պատշաճ ծանուցվել է Արման Սամվելի Վարդանյանը, սակայն վերջինս չի ներկայացել լսումների: Վարչական իրավախախտնման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է Օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Ա. Վարդանյանը:

Ելնելով վերոգրյալից  և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 33-րդ հոդվածով , 169.16-րդ հոդվածի 7-րդ մասով , 219.1-րդ, 252-րդ, 281-րդ, 282-րդ և 305-րդ հոդվածներով, << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 53-րդ , 58-60-րդ հոդվածներով, << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով  և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ղեկավարին կից վարչական հանձնաժողովի 2024 թվականի մարտի 05-ի  թիվ 6 արձանագրությունը .

 

1. Քաղաքացի Արման Սամվելի Վարդանյանին  ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք, 80 000/ ութսուն հազար / ՀՀ դրամ գումարի չափով: 

2. Տուգանքի վճարումը կատարել սույն որոշման ստացման պահից  ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում հետևյալ հաշվեհամարին .  900125002114

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում  Ա Վարդանյանին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից: 

4.  Սույն որոշումը կարող  է բողոքարկվել վարչական կարգով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 /երեսուն/ օրվա ընթացքում, իսկ դատական կարգով ՝  երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սամվել Ալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner