Այսօր: Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.10.25 Մեղրաձոր բնակավայրում ավարտվել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները:
🏗️ Եվս մեկ համայնքային նշանակության կարևոր ծրագիր հաջողությամբ ավարտվեց։
✅Մեղրաձոր բնակավայրում ավարտվել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Աշխատանքներն իրականացվել են 1-ին, 2-րդ, 8-րդ և 10-րդ փողոցների շարունակելի հատվածներում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 11-րդ փողոցներում։
🚧 Ծրագրի իրականացման արդյունքում բարելավվել է բնակավայրի ճանապարհային ենթակառուցվածքը, ստեղծվել են ավելի հարմարավետ և անվտանգ պայմաններ բնակիչների ու այցելուների տեղաշարժի համար։
🌿Ծաղկաձոր համայնքում շարունակաբար իրականացվում են բարեկարգման և զարգացման նոր ծրագրեր՝ ուղղված բնակավայրերի ընդհանուր տեսքի և բնակչության կյանքի որակի բարձրացմանը։
22.10.25 Մեղրաձոր բնակավայրում մեկնարկել են խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները:
🏗️ Ծաղկաձոր համայնքում շարունակվում են համայնքաշինական աշխատանքները 💧
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Մեղրաձոր բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները 🚰.
✅Նախագծի նպատակն է ապահովել բնակիչներին որակյալ և անխափան խմելու ջրով 💦՝ բարելավելով բնակավայրի կյանքի որակը։
📌 Ծաղկաձոր համայնքում շարունակական բնույթ են կրում ենթակառուցվածքների կառուցման և վերանորոգման ծրագրերը, որոնք ուղղված են բնակավայրերի բարեկարգմանը, բնակիչների կյանքի որակի բարձրացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը 🏘️🌳🌟
15.10.25 Ծաղկաձոր քաղաքում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները:
🏗️ Ծաղկաձոր քաղաքում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները 🚧
📸Ընթացիկ լուսանկարներ կատարվող աշխատանքներից🎞️
✅ Ընթանում են Պահլավունյաց փողոցի հիմնանորոգման և մայթերի կառուցման աշխատանքները։
✅ Ընթանում են Իսահակյան փողոցի և Իսահակյան փակուղու հիմնանորոգման ու մայթերի կառուցման աշխատանքները։
Այս ծրագրերը նպատակ ունեն ապահովել բնակիչների և այցելուների անվտանգ ու հարմարավետ տեղաշարժը, ինչպես նաև բարելավել համայնքի ընդհանուր քաղաքային միջավայրը 🌿։
🌆 Ծաղկաձորի համայնքապետարանը հետևողականորեն իրականացնում է քաղաքաշինական բարեփոխումներ՝ համայնքը դարձնելով ավելի բարեկարգ, անվտանգ և գեղեցիկ ։
06.10.25 Ուսուցիչների միջազգային օրվան նվիրված շնորհավորանք:
Սիրելի’ ուսուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։
Ձեր անփոխարինելի աշխատանքը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է սերունդների աշխարհայացքը, արժեքներն ու հայրենասիրությունը։ Դուք այն մարդիկ եք, ովքեր ամեն օր սերմանում են հավատը, բարին և ազնվությունը՝ դարձնելով մեր ապագան ավելի լուսավոր ու ամուր։
Շնորհակալ եմ ձեր նվիրումի, համբերության և պատասխանատվության համար։ Թող ձեր սաներն իրենց հաջողություններով միշտ հպարտության ու երջանկության առիթ դառնան ձեզ համար։ Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություն, ստեղծագործ մոտեցում և նոր նվաճումներ ձեր կարևոր ու մարդասիրական առաքելության մեջ։
Ծաղկաձոր համայնքի ղեկավար՝ Նարեկ Հարությունյան։
01.10.25 Ծաղկաձոր համայնքի ղեկավարի այցը ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ Հրազդանի ՀՓՋ:
📆Ծաղկաձոր համայնքի ղեկավարը այցելել էր Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ Հրազդանի ՀՓՋ, որտեղ 👨‍🚒👩‍🚒 աշխատակիցներին շնորհակալություն հայտնեց համայնքի անվտանգության ապահովման գործում իրենց պատասխանատու ու նվիրված աշխատանքի համար .
🎁 Այցի ընթացքում համայնքի ղեկավարը ՀՓՋ-ի աշխատակիցներին հանձնեց նաև խորհրդանշական նվերներ, որպես գնահատանքի և հարգանքի նշան։
👤 Համայնքի ղեկավարը իր ողջույնի խոսքում նշեց, որ համայնքապետարանը բարձր է գնահատում իրենց մասնագիտական աշխատանքը 💼 և համայնքի կողքին կանգնելու պատրաստակամությունը 🤝։
30.09.25 Անվճար իրավաբանական խորհրդատվություն Արցախից բռնի տեղահանված անձանց հետ:
Հարգելի՛ արցախցիներ, Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական շենքում (հասցե՝ գ. Մեղրաձոր, 7-րդ փողոց 2 շ.)կկայանա հանդիպում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրի փաստաբանների հետ։ Հանդիպման ընթացքում կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն հետևյալ թեմաներով․ Փաստաթղթերի ձեռքբերում և վերականգնում Աշխատանքային ստաժի և կենսաթոշակի նշանակման խնդիրներ Սոցիալական աջակցության ծրագրերին առնչվող հարցեր Այլ իրավական խնդիրներ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև իրավաբանական ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Զբաղվածության ծրագիր
Ծաղկաձոր քաղաքի ասֆալտապատման աշխատանքներ
Ծաղկաձոր
Զբաղվածության ծրագիր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner