Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.11.25 Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրում ավարտվել են փողոցների հիմնանորոգման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները։
Եվս մեկ համայնքային կարևոր ծրագիր ավարտին է հասել։ 
Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրում ավարտվել են փողոցների հիմնանորոգման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները։ 
Նախագծի շրջանակում վերակառուցվել և բարեկարգվել են՝
• 3-րդ փողոցի 1-ին նրբանցքը, 
• 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքը,
• 3-րդ փողոցը։
Նախագծի իրականացումը նպատակ ունի բարելավել բնակավայրի ճանապարհային ենթակառուցվածքները, ապահովել անվտանգ երթևեկություն և արդյունավետ ջրահեռացում՝ բարձրացնելով բնակիչների կյանքի որակը։ 
Ծաղկաձոր համայնքում շարունակվելու են իրականացվել ծրագրեր, որոնք ուղղված են բնակավայրերի բարելավմանը և կայուն զարգացմանը։
17.11.25 Շնորհավորանք՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:
Սիրելի‘ ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով նոր գիտելիքներ, ստեղծագործ մտքի թռիչք և հաջողություններ ուսումնառության ճանապարհին։
Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ՝ Ծաղկաձոր համայնքի սիրելի ուսանողներ։ Դուք ձեր ակտիվությամբ, ձեռքբերումներով և հայրենանվեր մոտեցմամբ նպաստում եք համայնքի զարգացմանը։ Ձեր յուրաքանչյուր հաջողություն համայնքի հպարտությունն է և լավագույն ներդրումը մեր ապագայի մեջ։
Ձեզ մաղթում եմ անսպառ եռանդ, նպատակասլացություն և ձեր ուժերի նկատմամբ լիարժեք հավատ։
Թող այս օրը լինի նոր ձեռքբերումների, վստահ քայլերի և մեծ հնարավորությունների սկիզբ։
Ծաղկաձոր համայնքի ղեկավար՝ Նարեկ Հարությունյան։
14.11.25 Ընթացիկ տեղեկատվություն Ծաղկաձոր համայնքում ընթացող շինարարական աշխատանքներից:
Շարունակվում են համայնքաշինական աշխատանքները Ծաղկաձորում: Ծաղկաձոր համայնքում շարունակվում են ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ծրագրերը։ Ծաղկաձոր քաղաքումԸնթացքի մեջ են Պահլավունյաց փողոցի ասֆալտապատման և  մայթերի կառուցման աշխատանքները։ Այս քայլը կնպաստի ճանապարհային անվտանգությանը և բնակիչների հարմարավետությանը։ Մարմարիկ բնակավայրումԱվարտվել են մի շարք կարևոր փողոցների հիմնանորոգման և ջրահեռացման վաքերի կառուցման աշխատանքները՝ ներառյալ՝• -րդ փողոց,• -րդ փողոցի -րդ նրբանցք,• -րդ և -րդ փողոցներ։ Կատարված աշխատանքները կնպաստեն ջրահեռացման համակարգի բարելավմանը, իսկ նոր ճանապարհները՝ բնակիչների առօրյայի որակի բարձրացմանը։ Համայնքաշինական ծրագրերը ... Մանրամասն
13.11.25 POS-տերմինալների վերաբերյալ:
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
📢 Տեղեկացնում ենք, որ Ծաղկաձորի համայնքապետարանը և բնակավայրերի վարչական շենքերը համալրվել են նոր POS-տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս տեղում հարմարավետ և արագ կատարելու անշարժ գույքի հարկի վճարումները 💳.
📌 Այս նոր համակարգը նվազեցնում է միջնորդների անհրաժեշտությունը 🛑 և ապահովում է վճարումների դյուրինությունը ✅:
10.11.25 Շնորհավորական ուղերձ ՏԻՄ ձևավորման օրվա առթիվ:
Սիրելի' ՏԻՄ ծառայողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝  Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ: Ձեր ամենօրյա պատասխանատու ու նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում կյանքի են կոչվում ծրագրեր, բարելավվում է միջավայրը, բարձրանում է բնակիչների կյանքի որակը։ Համայնքային ծառայությունը ոչ միայն աշխատանք է, այլև կոչում՝ ծառայել մարդկանց, համայնքին և հայրենիքին։ Իմ առանձնահատուկ շնորհավորանքներն ու շնորհակալությունն եմ հայտնում Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմին՝ բարձր պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալիզմով և հոգատար վերաբերմունքով համայնքին ծառայելու համար։ Ձեր միասնական ջանքերի շնորհիվ է, որ մենք քայլ առ քայլ իրականացնում ենք մեր համայնքի ... Մանրամասն
29.10.25 Մեղրաձոր բնակավայրում ավարտվել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները:
🏗️ Եվս մեկ համայնքային նշանակության կարևոր ծրագիր հաջողությամբ ավարտվեց։
✅Մեղրաձոր բնակավայրում ավարտվել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Աշխատանքներն իրականացվել են 1-ին, 2-րդ, 8-րդ և 10-րդ փողոցների շարունակելի հատվածներում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 11-րդ փողոցներում։
🚧 Ծրագրի իրականացման արդյունքում բարելավվել է բնակավայրի ճանապարհային ենթակառուցվածքը, ստեղծվել են ավելի հարմարավետ և անվտանգ պայմաններ բնակիչների ու այցելուների տեղաշարժի համար։
🌿Ծաղկաձոր համայնքում շարունակաբար իրականացվում են բարեկարգման և զարգացման նոր ծրագրեր՝ ուղղված բնակավայրերի ընդհանուր տեսքի և բնակչության կյանքի որակի բարձրացմանը։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Զբաղվածության ծրագիր
Ծաղկաձոր քաղաքի ասֆալտապատման աշխատանքներ
Ծաղկաձոր
Զբաղվածության ծրագիր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner