|
17.11.25
Շնորհավորանք՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:
|
Սիրելի‘ ուսանողներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով նոր գիտելիքներ, ստեղծագործ մտքի թռիչք և հաջողություններ ուսումնառության ճանապարհին։ Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ՝ Ծաղկաձոր համայնքի սիրելի ուսանողներ։ Դուք ձեր ակտիվությամբ, ձեռքբերումներով և հայրենանվեր մոտեցմամբ նպաստում եք համայնքի զարգացմանը։ Ձեր յուրաքանչյուր հաջողություն համայնքի հպարտությունն է և լավագույն ներդրումը մեր ապագայի մեջ։ Ձեզ մաղթում եմ անսպառ եռանդ, նպատակասլացություն և ձեր ուժերի նկատմամբ լիարժեք հավատ։ Թող այս օրը լինի նոր ձեռքբերումների, վստահ քայլերի և մեծ հնարավորությունների սկիզբ։ Ծաղկաձոր համայնքի ղեկավար՝ Նարեկ Հարությունյան։
|
|
|
14.11.25
Ընթացիկ տեղեկատվություն Ծաղկաձոր համայնքում ընթացող շինարարական աշխատանքներից:
|
|
Շարունակվում են համայնքաշինական աշխատանքները Ծաղկաձորում: Ծաղկաձոր համայնքում շարունակվում են ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ծրագրերը։ Ծաղկաձոր քաղաքումԸնթացքի մեջ են Պահլավունյաց փողոցի ասֆալտապատման և մայթերի կառուցման աշխատանքները։ Այս քայլը կնպաստի ճանապարհային անվտանգությանը և բնակիչների հարմարավետությանը։ Մարմարիկ բնակավայրումԱվարտվել են մի շարք կարևոր փողոցների հիմնանորոգման և ջրահեռացման վաքերի կառուցման աշխատանքները՝ ներառյալ՝• -րդ փողոց,• -րդ փողոցի -րդ նրբանցք,• -րդ և -րդ փողոցներ։ Կատարված աշխատանքները կնպաստեն ջրահեռացման համակարգի բարելավմանը, իսկ նոր ճանապարհները՝ բնակիչների առօրյայի որակի բարձրացմանը։ Համայնքաշինական ծրագրերը ...
Մանրամասն |
|
|
13.11.25
POS-տերմինալների վերաբերյալ:
|
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,  Տեղեկացնում ենք, որ Ծաղկաձորի համայնքապետարանը և բնակավայրերի վարչական շենքերը համալրվել են նոր POS-տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս տեղում հարմարավետ և արագ կատարելու անշարժ գույքի հարկի վճարումները  .  Այս նոր համակարգը նվազեցնում է միջնորդների անհրաժեշտությունը  և ապահովում է վճարումների դյուրինությունը  :
|
|
|
10.11.25
Շնորհավորական ուղերձ ՏԻՄ ձևավորման օրվա առթիվ:
|
|
Սիրելի' ՏԻՄ ծառայողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ: Ձեր ամենօրյա պատասխանատու ու նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում կյանքի են կոչվում ծրագրեր, բարելավվում է միջավայրը, բարձրանում է բնակիչների կյանքի որակը։ Համայնքային ծառայությունը ոչ միայն աշխատանք է, այլև կոչում՝ ծառայել մարդկանց, համայնքին և հայրենիքին։ Իմ առանձնահատուկ շնորհավորանքներն ու շնորհակալությունն եմ հայտնում Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմին՝ բարձր պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալիզմով և հոգատար վերաբերմունքով համայնքին ծառայելու համար։ Ձեր միասնական ջանքերի շնորհիվ է, որ մենք քայլ առ քայլ իրականացնում ենք մեր համայնքի ...
Մանրամասն |
|
|
29.10.25
Մեղրաձոր բնակավայրում ավարտվել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները:
|
 Եվս մեկ համայնքային նշանակության կարևոր ծրագիր հաջողությամբ ավարտվեց։  Մեղրաձոր բնակավայրում ավարտվել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվել են 1-ին, 2-րդ, 8-րդ և 10-րդ փողոցների շարունակելի հատվածներում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 11-րդ փողոցներում։  Ծրագրի իրականացման արդյունքում բարելավվել է բնակավայրի ճանապարհային ենթակառուցվածքը, ստեղծվել են ավելի հարմարավետ և անվտանգ պայմաններ բնակիչների ու այցելուների տեղաշարժի համար։  Ծաղկաձոր համայնքում շարունակաբար իրականացվում են բարեկարգման և զարգացման նոր ծրագրեր՝ ուղղված բնակավայրերի ընդհանուր տեսքի և բնակչության կյանքի որակի բարձրացմանը։
|
|
|
22.10.25
Մեղրաձոր բնակավայրում մեկնարկել են խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները:
|
 Ծաղկաձոր համայնքում շարունակվում են համայնքաշինական աշխատանքները  Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Մեղրաձոր բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները  .  Նախագծի նպատակն է ապահովել բնակիչներին որակյալ և անխափան խմելու ջրով  ՝ բարելավելով բնակավայրի կյանքի որակը։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |