Այսօր: Երկուշաբթի, 22 Ապրիլի 2019թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.04.19 ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի կանայք,մայրեր և քույրեր,Շնորհավորում եմ ձեզ՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:Գարնանային այս գեղեցիկ տոնը մեր մայրերին, քույրերին և կանանց մեծարելու և գնահատանքի խոսքեր հղելու ևս մի հաճելի առիթ է: Կնոջ ամենաբարձր կոչումը՝ մայրությունը, մեր ժողովրդի համար միշտ էլ եղել է սրբազան: Մեզ համար՝ հայ տղամարդու համար,մայրը,կինը,քույրը՝ սրբություն են, որ արմատավորված դարերից եկել և պահպանվում են նաև այսօր։ Բոլոր մայրերին մաղթում եմ արժանավոր և հպարտություն ներշնչող զավակներ:Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, իմ խորին հարգանքն ու շնորհավորանքն եմ հղում հերոսներ ծնող մեր հերոս մայրերին։Նաև շնորհավորում եմ բոլոր այն մայրերին, որոնց որդիներն այսօր հայոց բանակի շարքերում, դիրքերում պաշտպանում ... Մանրամասն
25.03.19 <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրաջանակներում Ծաղկաձորում անցկացվեց համապետական շաբաթօրյակ

Մարտի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվեց համապետական շաբաթօրյակ, որին մասնակցեց նաև Ծաղկաձոր համայնքը։
Շաբաթօրյակի ընթացքում համայնքապետարանի կոմունալ տնտեսության աշխատակիցները, համայնքապետարանի աշխատակիցները՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, մի շարք կազմակերպությունների և հյուրանոցների աշխատակիցները, քաղաքացիները և կամավորները շարժվեցին համայնքի տարբեր հատվածներ մաքրելու համար, ինչի արդյունքում լայնամասշտաբ մաքրման աշխատանքներ իրականացվեցին համայնքի գրեթե ողջ տարածքում։
Ծաղկաձորի համայնքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է իր բնակիչներին մաքուր պահել մեր քաղաքը։

18.03.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
   Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը  և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու նպատակով  Ծաղկաձորի համայնքապետարանում 2019 թվականի մարտի 28-ին, ժամը 12:00-ին անցկացվելու է հանրային քննարկում՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Մհեր Մկրտչյան փողոց, թիվ 19 հասցեում հյուրանոցային համալիրի կառուցման և ՀՀ Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոցին հարակից հատվածում, 535մետր երկարությամբ համայնքային ճանապարհի կառուցման վերաբերյալ:    Նախագծային փաստաթղթերին Ծաղկաձոր համայնքի բնակիչները և շահագրգիռ կազմակերպությունները կարող ... Մանրամասն
08.03.19 Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանի շնորհավորական ուղերձը` կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ` գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Այս տոնը ևս մի հաճելի առիթ է` մեծարելու ձեզ և գնահատանքի խոսքեր հղելու: 

Հայ կնոջ առաքինի կերպարը մշտապես եղել է մեր ազգային նկարագրի կարևոր բաղկացուցիչը: Ձեզ բնորոշ համբերությամբ ու հոգատարությամբ դուք սերմանում եք սեր դեպի հայրենիքը, հավատարմություն դեպի մեր հոգևոր արժեքները, դաստիարակում մեր զավակներին ու պահպանում մեր օջախները: 
Մեկ անգամ ևս շնորհավորելով Կանանց միջազգային օրվա և այդ օրով սկսվող ամենագեղեցիկ մեկամսյակի առթիվ` մաղթում եմ գարնանային տրամադրությամբ և երջանկությամբ լի օրեր, քաջառողջություն, ընտանեկան ջերմություն, կանացի հավերժ հմայք և երիտասարդություն:

18.12.18 ԳՅՈՒՄՐԻՆ ԱՌԱՆՑ ՏՆԱԿՆԵՐԻ․․
2015թ․-ին ստեղծվել է <<Գյումրին առանց տնակների >> հիմնադրամը, որի հիմնական նպատակը Գյումրու ժամանակավոր կացարաններում՝ տնակներում բնակվող համայնքի բնակիչների բնակարանային պայմանների բարելավումն է և քաղաքը տնակներից ազատելը։1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի 30-րդ տարելիցի նախաշեմին Գյումրիում դեռևս առկա է շուրջ 2900 տնակ, որից 2330-ը՝ փաստացի բնակեցված։Այսօր երկրաշարժից  անօթևան մնացած գյումրեցուն բնակարանով ապահովելն իրավմամբ պետք է դիտարկել որպես համահայկական խնդիր և դրա լուծումը՝ որպես բոլորիս պարտականություն։ Բոլորիս օգնությամբ  հարկավոր է անօթևան գյումրեցուն վերջապես դուրս բերել 30-ամյա  թշվառ և անհրապույր տնակից ու նրան հնարավորինս ուղղորդել  դեպի բարեկեցիկ ... Մանրամասն
09.11.18 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
         <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի / 21.06.2014թ. ՀՕ -110-Ն/  26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ.  N1325-Ն որոշման հավելվածի 1-ին գլխի 3-րդ մասի 1-ին կետով և 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով`  2018թ. նոյեմբերի 19-ին, ժամը 11.00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանում տեղի կունենա Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ երրորդ փուլի հանրային լսումներ:                                    ... Մանրամասն
17.09.18 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը  և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու նպատակով Ծաղկաձորի համայնքապետարանում 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին անցկացվելու է հանրային քննարկում՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Խ.Մուրադյան փողոց, թիվ 2 հասցեում հանգստյան տան վերանորոգման և կցակառույց շինության կառուցման նախագծի  վերաբերյալ:

Նախագծային փաստաթղթերին Ծաղկաձոր համայնքի բնակիչները և շահագրգիռ կազմակերպությունները կարող են ծանոթանալ Ծաղկաձորի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնում:

1 2 3 4 5


Բոլորը
Ավագանու նիստ
Ծաղկաձոր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9

(+374 223) 6-04-02, 6-04-03

tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.a

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner