Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`
1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 22-ի <<Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու մասին>> թիվ 102 որոշման 1-ին կետի <<Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանման մեջ <<Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական>> բառերը փոխարինել <<Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> բառերով:
2. Հավելված 1-ը՝ <<Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: