Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ`
Սերգեյ Արայի Բաբլոյանին սեփականության իրավունքով պատկանող՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Մհեր Մկրտչյան փողոց 2-րդ նրբանցք թիվ 5 հողամաս հասցեում գտնվող 0,064848 հա մակերեսով (վկայական համար 27032015-07-0042) հողամասի, և Անահիտ Սամվելի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Մհեր Մկրտչյան փողոց 2-րդ նրբանցք թիվ 5/1 հողամաս հասցեում գտնվող 0,027152 հա մակերեսով (վկայական համար 10012017-07-0013) հողամասի միավորման հետևանքով առաջացած 0,092 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Մհեր Մկրտչյան փողոց 2-րդ նրբանցք թիվ 5: