Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածով`
1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 20-ի <<Ծաղկաձոր համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> թիվ 104-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Բաժին 1 խումբ 6 դաս 1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված 4241 (Մասնագիտական ծառայություններ) <<100.0 թիվը փոխարինել 1000.0թվով>>:
2) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված 5121 (Տրանսպորտային սարքավորումներ) <<4000.0 թիվը փոխարինել 500.0 թվով>>:
3) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) <<500.0 թիվը փոխարինել 1000.0 թվով>>:
4) Բաժին 5 խումբ 1 դաս 1 (Աղբահանում) հոդված 5112 (Շենքերի և շինությունների կառուցում) <<4000.0 թիվը փոխարինել 3500.0 թվով>>:
5) Բաժին 5 խումբ 1 դաս 1 (Աղբահանում) հոդված 5121 (Տրանսպորտային սարքավորումներ) <<0.0 թիվը փոխարինել 3000.0 թվով>>:
6) Բաժին 5 խումբ 1 դաս 1 (Աղբահանում) հոդված 5122 (Վարչական սարքավորումներ) <<0.0 թիվը փոխարինել 500.0 թվով>>:
7) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված 4237 (Ներկայացուցչական ծախսեր) <<0.0 թիվը փոխարինել 900.0թվով>>:
8) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված 4891 (Պահուստային միջոցներ) <<4637.2 թիվը փոխարինել 2837.2 թվով>>:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: