Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի <<Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին>> թիվ 186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով՝
1.Ծաղկաձոր համայնքում գտնվող, 0,098549 հա մակերեսով, 07-005-0016-0181 կադաստրային ծածկագրով պատկերված հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:
2.Ծաղկաձոր համայնքում գտնվող, 0,10815 հա մակերեսով, 07-005-0013-0076 կադաստրային ծածկագրով պատկերված հողամասը ճանաչել համայնքային սեփականություն
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: