Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ, հիմք ընդունելով Ջիվան Գառնիկի Գուլոյանի և Նարե Մաքսիմի Հովհաննիսյանի դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում հողամասի նպատակային նշանակության փոփոխության, հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական լուծումների փոփոխության, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին,չի գտնվում օրեսնդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դասակարգմամբ բարձր և բարձրագույն ռիսկայնության օբյեկտների կառուցման համար, նախատեսված չէ պետական բյուջեի(այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար և նշված հողամասի վրա կառուցված շինությունը փաստացի օգտագործվում է որպես հասարակական նշանակության շինություն՝
1.Ջիվան Գառնիկի Գուլոյանին և Նարե Մաքսիմի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N15022018-07-0017, կադաստրային ծածկագիր 07-005-0003-0006), քաղաք Ծաղկաձոր,Օրբելու փողոց, թիվ 8 հասցեում գտնվող, 0,11 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման:
2. Հողամասի վրա ամրակայված 601.97 քառ.մետր մակերեսով բնակելի տան գործառնական նշանակությունը փոխել ռեստորանի առանց նախագծային փոփոխության և շինարարական աշխատանքների թույլտվության, իսկ առկա մյուս շինությունները (26,47քառ.մետր կաթսայատուն, 48,9քառ.մետր խոհանոց, 45,2քառ.մետր շվաքարան, 170,7քառ.մետր պարիսպ)համարել միևնունյ տեսակի հասարակական շինություններ :