Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 14-ի թիվ 6 հերթական նիստի օրակարգը՝
1. Ծաղկաձոր համայնքի 2022 թվականի բնապահպանական ծրագիրը և նախատեսված միջոցառումների իրականացման առաջնահերթությունը, դրանց ֆինանսավորման համամասնությունները հաստատելու մասին:
2. <<Ծաղկաձորի բժշկական ամբուլատորիա>> պետական փակ բաժնետիրական ընկերության շենքի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համաձայնություն տալու մասին:
3. Համայնքային սեփականություն համարվող գույքը << Գոլդեն Փելես>> հյուրանոցին անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
4. Համայնքային սեփականություն համարվող գույքը << Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն >> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
5. Համայնքային սեփականություն համարվող գույքը << Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
6. Համայնքի սեփականություն համարվող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին:
7. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին:
8. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
9. Համայնքային սեփականություն համարվող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին:
10. Համայնքային սեփականություն համարվող հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին:
11. <<Կոտայք և Գեղարքունիք>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ամսական գումար փոխանցելու մասին:
12. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 74-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
13. Համայնքային սեփականություն համարվող գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին: