Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ `
«Վիարդո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 11122017-07-0034), քաղաք Ծաղկաձոր, Վ.Հարությունյան փողոց, թիվ 11 հասցեում գտնվող 1,1119հա մակերեսով հողամասի բաժանման հետևանքով առաջացած 0,0554հա մակերեսով հողամասին (համաձայն բաժանման հատակագծի) տրամադրել հասցե՝ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Վ.Հարությունյան փողոց, թիվ 11/48, իսկ մնացած`1.0565հա մակերեսով հատվածի հասցեն թողնել նույնը՝քաղաք Ծաղկաձոր, Վ.Հարությունյան փողոց, թիվ 11: