|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 մայիսի 2020 թվականի N 242 |
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով <<Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան>> փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Իրինա Սեյլանյանի դիմումը`
-
Օրինականացնել Ծաղկաձոր համայնքի Վլադիմիր Հարությունյան փողոց թիվ 13 հասցեում գտնվող, <<Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան>> փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 362,6 քառ.մ արտաքին մակերեսով շինությունները ինչպես նաև 4 հատ ինքնակամ բացված պատուհանները, թվով 3 պատուհաններ ինքնակամ ձևափոխված դռների և 1 հատ ինքնակամ բացվածքը:
-
Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
-
Շինությունների, ինքնակամ բացվաքների և ինքնակամ ձևափոխությունների օրինականացման համար սահմանել վճար` 1 965 520 (մեկ միլիոն ինը հարյուր վաթսունհինգ հազար հինգ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002478 հաշվեհամարին:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|